Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նարայանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։
Դիմումատուները Հայաստանի տասը քաղաքացիներ են՝ ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ 1995 թվականին ծնված Էդգար Նարայանի, 1996 թվականին ծնված Էրիկ Աբովյանի և 1990 թվականին ծնված Շավարշ Մելիքյանի ծնողները, քույրերն ու եղբայրները: Գործը վերաբերում է հայ զինծառայողների սպանությանը ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովի կողմից:
Դատարանի որոշման համաձայն՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքի վերաբերյալ հոդվածը՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների հետաքննության բացակայության վերաբերյալ։
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Ադրբեջանը պարտավոր է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո երեք ամսվա ընթացքում դիմողներին վճարել 16 հազար եվրո յուրաքանչյուր դիմումի համար, գումարած՝ ցանկացած հարկ, որը կարող է գանձվել ոչ նյութական վնասի համար, 2780 եվրո յուրաքանչյուր հայտի համար, որոնք պետք է համատեղ վճարվեն համապատասխան դիմորդներին, գումարած ցանկացած հարկ, որը կարող է գանձվել նրանցից՝ կապված ծախսերի հետ։