Չինաստանի հյուսիս-արևմուտքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 118-ի: Այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ ժամը 23.59-ին, Հանսյու նահանգի հյուսիսարևմտյան մասում և Ցինհայ նահանգում:
Ավելի վաղ հաղորդվում էր 111 զոհի մասին:
Նշվում է, որ աղետի շրջանում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման որոշ օբյեկտներ, տուժել են տրանսպորտի, կապի և այլ ենթակառուցվածքներ:
Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկրաշարժի տարածքում ներգրավված է 1440 հրշեջ և փրկարար։