2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը համաձայնել է ուժեղացնել Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդական կարողությունները՝ նշված է ԵՄ արտաքին հարաբերությունների մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Առաքելության անձնակազմի թիվը 138-ից կդառնա 209։ Նշվում է, որ ԵՄ քաղաքացիական, ոչ զինված առաքելությունը գործարկվել է 2023 թվականի փետրվարին՝ երկամյա մանդատով, և այսուհետ էլ կգործի որպես անաչառ դերակատար:
Մանրամասները՝ տեսաշարում: