Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:
«Գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ջանքերը, մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն միշտ պատրաստ է աջակցել արդեն գոյություն ունեցող հարթակներին։