Ռուսաստանյան «Դոմոդեդովո» և մի շարք այլ օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել, հայտարարվել է այլընտրանքային երթուղիների գործարկման մասին։ Նման որոշում է կայացրել «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան»: Որոշ ժամանակ անց սահմանափակումները չեղարկվել են:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք է ոչնչացվել: Այն հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային շրջանում: Սարքի բեկորների անկման հետևանքով զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է այլ բնակավայրերում անօդաչուների խոցման մասին: Ռուսական կողմը ԱԹՍ-ների արձակումների համար մեղադրում է Ուկրաինային:
Օրվա միջազգային զարգացումները՝ տեսաշարում: