Աշխատանքով հաղթահարել աղքատությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այս ռազմավարությունն է վերահաստատել՝ Երևանում անցկացվող «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» միջազգային համաժողովում: Փաշինյանն ընդգծել է՝ աղքատությունը հաղթահարելու ուրիշ եղանակ, քան աշխատանքն է, ինքը չգիտի: