Դեկտեմբերի 19-ին` ժամը 14:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։