Բրուցելոզով մարդկանց վարակման դեպքերն անցած տարվա համեմատ ավելացել են 40-ով: Բացահայտվել է հիվանդ կենդանու 2631 դեպք: Հիվանդության տարածումը կանխելու համար մասնագետները պարտադիր են համարում սպանդանոցային մորթը, նաև սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը: Տեսչականը հիշեցնում է, որ շուկայում հայտնված ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման, և խմբաքանակը ոչնչացվելու է:
Մանրամասները՝ Էմիլյա Հոսյանի ռեպորտաժում: