ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելում է: Թել Ավիվում Օսթինը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ: Իքսի իր միկրոբլոգում ԱՄՆ պաշտպանութան նախարարը գրել է, որ հանդիպելու է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ռազմական կաբինետի հետ՝ վերահաստատելու Իսրայելին Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը, քննարկելու ՀԱՄԱՍ-ի ոչնչացման ուղղությամբ գործողությունները, ընդգծելու խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը և ապահովելու մարդասիրական օգնության հասանելիությունը Գազայի հատված:
Մանրամասները՝ ռեպորտաժում: