760 աշխատակից, 162 միավոր մասնագիտացված մեքենա-սարքավորում, 50 միավոր նոր՝ մայթ մաքրող տեխնիկա ձմռան ամիսներին կսպասարկեն մայրաքաղաքի ճանապարհներն ու մայթերը: Երևանում այս ձմռանը տեղացած առաջին ձյան թեմային անդրադարձ է եղել քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Քաղաքապետին զեկուցվել է՝ ճանապարհների սառածության պատճառով որևէ երթուղային խնդիր չի ունեցել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: