Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Ակնալիճ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեծամոր-Ակնալիճ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Ռ․ Խ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1959 թ․) մակնիշների ավտոմեքենաները. տեղում գրանցվել է Լ․ Ա․-ի մահը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Ե․-ն (ծնված 1987 թ.) և Հ․ Ս․-ն (ծնված 2009 թ.) տեղափոխվել են Մեծամորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Խ․-ն՝ հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ․ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել Լ․ Ա․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։