ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարին օգտագործել Վաշինգտոնի ազդեցությունն Իսրայելի վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ Նա հավելել է, որ ամբողջական զինադադարի հաստատումից հետո Իսրայելը պետք է գա բանակցությունների սեղանի շուրջ՝ սկսելու քաղաքական գործընթացը՝ երկու պետությունների բանաձևի հիման վրա արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար: Զրուցակիցները ընդգծել են նաև Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու և դրա ծավալներն ավելացնելու անհրաժեշտությունը:
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը հնարավորինս շուտ վավերացման կարևորությունը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: