Թուրքիան Եվրամիությունից ակնկալում է ավելի խելամիտ և արդար մոտեցում երկրի անդամակցության հարցում, ինչպես նաև արագ քայլեր մաքսային միության շրջանակներում հարաբերությունների թարմացման և վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հեռախոսազրույցում։
Նա ասել է նաև, որ սխալ է համարում Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների վերաբերյալ համատեղ հայտարարության քննարկումը, որը պատրաստել են Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաջորդ գագաթնաժողով տեղափոխելը։
Թուրքիան պաշտոնապես ձգտում է ԵՄ լիիրավ անդամ դառնալ 2005 թվականից։ Բանակցությունների հիմնական խոչընդոտը Կիպրոսի խնդիրն է։