ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար և Արևելյան Եվրոպայի քաղաքացիական հասարակության հարցերով կառավարական հանձնակատար Ռոբին Վագեները Ադրբեջանից պահանջել է պաշտպանել մարդու իրավունքները։
«Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունների աճն ավելի տագնապալի է դառնում: Մամուլի ազատությունը և քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարության հիմնասյուներն են:
Որպես Եվրոպայի խորհրդի անդամ՝ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- գրել է Վագեները X-ի իր միկրոբլոգում: