Երևանի ավագանու որոշմամբ շինհրապարակները պետք է կահավորվեն փոշեպաշտպանիչ ցանցերով, սակայն մայրաքաղաքում կառուցապատումները հիմնականում ընթանում են առանց դրանց: Ցանցեր արդեն ներկրվում են, սակայն շինարարական կազմակերպությունների համար պարզ չէ` ինչ նորմատիվներով են ցանցապատելու շենքը: Օրենքը ցանցի խտությունը սահմանել է, մնացածը թողել շինարարների հայեցողությանը:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: