ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ ԵԱՀԿ (OSCE) դիտորդական առաքելության շրջանակներում այսօր վաղ առավոտից դիտարկում են Սերբիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը:
«Հպարտությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության ընտրական մեխանիզմները և ընտրական գործընթացի կազմակերպումն ամենաառաջադեմներից է աշխարհում»,- գրել է Հովհաննիսյանը: