Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում շուտով իր հյուրընկալ դռները կբացի Սուրբծննդյան տոնավաճառը:
Երևանի քաղաքապետարանն այս տարի տոնավաճառի առանձին հատված է տրամադրելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել էր մեր հայրենակիցներին։ Նրանք սուրբծննդյան տոնավաճառի 16 տաղավարներում կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները և ավանդական խոհանոցի ուտեստները: