Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի ունեցած քարաթափումը սպասարկող կազմակերպության կողմից մաքրվել է, և ճանապարհը բացվել երթևեկության համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Պատճառված անհարմարության համար դեպարտամենտը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։