Հիմնանորոգվել է Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող ճանապարհը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Ծրագրի շրջանակներում կատարվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել է ճանապարհի հիմքը, տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Լրացվել-հարթեցվել են կողնակները, կառուցվել են իջատեղեր և մուտքեր, կառուցվել են ջրահեռացման համակարգեր, նորոգվել են գոյություն ունեցող հենապատերը, կառուցվել են նորերը, նորոգվել են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհը հիմնանորոգել է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն»,- հայտնում են հիմնադրամից։