«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը չի մասնակցի փետրվարի 7-ին նախատեսված նախագահի ընտրությանը: Որոշման մասին հայտնել է կուսակցության նախագահ Ալի Քերիմլին։
Ավելի վաղ արտահերթ ընտրությունը բոյկոտելու մասին էր հայտարարել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը։ Քաղաքական ուժը բողոքել է, որ արտահերթ ընտրության գնալու որոշումը Իլհամ Ալիևը կայացրել է առանց հանրային քննարկումների՝ նվազագույնի հասցնելու ընդդիմության շանսերը։
«Իշխանությունը ցանկանում է ձևական գործընթացի վերածել ընտրությունը»,- հայտարարել է ընդդիմադիր կուսակցությունը:
Մինչ այդ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: