ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) «Եվրասիական շաբաթ-2023»-ի շրջանակում մասնակցել է «ՏՀԶԿ Եվրասիական մրցունակություն» կլոր սեղան֊քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում ՓՄՁ թվայնացմանն ու արտադրողականության բարձրացմանը միտված և ընդհանուր թվային փոխակերպման քաղաքականությանը վերաբերող հարցեր:
«Եվրասիական շաբաթ-2023»-ի շրջանակում Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է նաև «Ցածր ածխածնային տնտեսության անցումը Եվրասիայում» պանելային քննարկմանը։