Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարկ Լիբբին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:
Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը «փոխադարձ շահերի շրջանակում»։
Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ: