Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության ընթացքում և Հորդանան գետի արևմտյան ափին բախումների ակտիվացման պատճառով ավելի քան 19 հազար մարդ է սպանվել: Այդ մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալով՝ իսրայելական հարձակումների զոհերի 70 տոկոսը կանայք և դեռահասներ են։ Նախարարությունից նաև նշել են, որ Գազայում ներկայումս մասամբ գործում է միայն 11 հիվանդանոց: