Դեկտեմբերի 14-15-ը Երևանում տեղի է ունեցել «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։
Միջոցառման շրջանակներում «Համաշխարհային առևտրի փոխակերպումը և միակցվածությունը թվային տեխնոլոգիաների միջոցով» թեմատիկ նիստին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Նախարարի առաջին տեղակալն իր ելույթում նշել է, որ տեխնոլոգիաների արագ փոփոխվող դարաշրջանում արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվայնացումը, ավտոմատացված համակարգերը կարևոր դերակատարություն ունեն և երկրների մրցունակության կարևոր նախադրյալներից են։