Երեկ Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանին փախստականների կուտակումներ են գրանցվել: Ավելի քան 230 մարդ ցանկացել է անցնել Ֆինլանդիայի տարածք: ԶԼՄ-ները գրում են՝ սա մեկ օրվա առումով ռեկորդային ցուցանիշ է: Նշվում է, որ փախստականների թվում են եղել Սիրիայի, Սոմալիի, Հնդկաստանի քաղաքացիներ։
Դեկտեմբերի 15-ը Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանին տեղակայված անցակետերի շահագործման վերջին օրն էր: Հանրապետության կառավարության որոշմամբ՝ դրանք փակ կլինեն մինչև հունվարի 14-ը։
Ըստ երկրի իշխանության՝ նման որոշումը կապված է փախստականների անվերահսկելի ներհոսքի հետ։
Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Պետերի Օրպոն հայտարարել է՝ ստեղծված իրավիճակը հարձակում է Ֆինլանդիայի և Եվրամիության ինքնիշխանության վրա։ Նա կարծիք է հայտնել, որ դա կարող է կանխամտածված գործունեություն լինել, «որին այլ երկրի իշխանություններ են ներգրավված»։
Մանրամասները՝ ռեպորտաժում: