Երևանի քաղաքապետարանից օրերս հայտնեցին, որ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր «Երևանի ավտոբուս» ընկերության 31 վարորդ է ազատվել աշխատանքից: Պատճառը քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքն է, երթևեկության ընթացքում ծխելը: Մեր թղթակիցը զրուցել է ընկերության տնօրենի, ահազանգող քաղաքացու հետ: Պարզվում է՝ ահազանգի իսկությունն ավելի հեշտ է ստուգելը, երբ միջադեպի կոնկրետ ժամ է նշվում:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան