Դեկտեմբերի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ Ավստրիական ֆիլմերի թանգարանում ցուցադրվեց հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից:
Փարաջանովի գլուխգործոցը ավստրիացի հանդիսատեսին կներկայացվի նաև հունվարի 6-ին:
Այս երկու ցուցադրությունները նվիրված են երկու մեծ հոբելյանների՝ հայ կինոյի հիմնադրման և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-րդ ամյակներին: