Մոտ կես միլիարդ դրամի դիզվառելիքի յուրացման գործով դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով, պահանջել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանին մեղավոր ճանաչել և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Մեղադրող դատախազը նաև միջնորդել է ամբողջությամբ բավարարել կես միլիարդ դրամ բռնագանձելու հայցը։ Սերժ Սարգսյանի պաշտպանը միջնորդել է վերացնել խափանման միջոց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: