Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին` Չեխիան Հայաստանին տրամադրել է գրեթե 18 միլիոն չեխական կրոնի չափով մարդասիրական օգնություն։ Այս մասին հայտնում են Հայաստանում Չեխիայի դեսպանությունից:
«Հինգ միլիոնը կուղղվի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագծերին, որը Չեխիայի արտաքին գործերի նախարարության գումարով կտրամադրի.
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների ձմեռման և տան կահավորման համար կտրոններ,
Հիմնական սարքավորումներ հողագործության, այգեգործության, սնունդ պատրաստելու համար, ինչպես նաև, օրինակ, հավերի աճեցման համար,
Նոր աշխատանք գտնելու նպատակով վերապատրաստում,
Դրամաշնորհներ նոր բիզնես սկսելու համար:
Այս բոլոր նախագծերի նպատակն է օգնել հնարավորինս շատ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին ոտքի կանգնել:
Ս․ թ․ դեկտեմբերի 11-ին Երևանում Չեխիայի դեսպանատանը մենք պայմանագիր ստորագրեցինք «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավարության հետ»,- տեղեկացնում են դեսպանությունից։