Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար։
«Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը՝ «Գրին ռոդ» ՍՊԸ-ն, կատարում է մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- հայտնում են հիմնադրամից։