Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Պաշտպանի ներկայացուցիչները դեկտեմբերի 14֊ին և 15-ին այցելել են գերությունից վերադարձած անձանց:
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի հատվածում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 2023 թվականի ապրիլին Հայաստանի սահմանը Սյունիքի մարզի հատվածում հատած 2 զինծառայողների, իսկ ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 32 գերիներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր հանդիպում է ունեցել Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: