Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ Երևանում կայացել է երկու պետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը: Ընդգծվել է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկան: Մհեր Գրիգորյանը նշել է, որ նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդյունավետ իրականացվել են, և վստահություն հայտնել, որ այս նիստի պայմանավորվածությունները ևս պատշաճ կիրականացվեն:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: