Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Մեծ Բրիտանիան և Ճապոնիան նույնպես պատժամիջոցներ են սահմանել։
Reuters-ը հաղորդում է, որ Ավստրիան վերջինն է հաստատել փաթեթը, որը փորձել է հասնել ուկրաինական սև ցուցակից Raiffeisen Bank International-ի հանելուն: Բանկը ցուցակում է ներառվել Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանում մինչև հիմա իր աշխատանքը շարունակելու պատճառով:
Պատժամիջոցների նոր փաթեթը խստացնում է ռուսական նավթի սահմանափակումների պահպանման վերաբերյալ փաստաթղթերի պահանջները: Բացի այդ, եվրոպական ընկերություններից կպահանջվի պայմանագրերում ներառել կետ, որն արգելում է երկակի նշանակության ապրանքների վերարտահանումը Ռուսաստան։
Փաթեթը ներառում է նաև 2024 թվականի հունվարից ռուսական ոչ արդյունաբերական ալմաստի ներմուծման արգելք, 2024 թվականի մարտից էլ երրորդ երկրներում մշակված ռուսական ալմաստի ներմուծման փուլային արգելք։
Նախկինում նման որոշում էին կայացրել G7-ի երկրները։ Ազգային մակարդակով այն արդեն իրականացրել են Մեծ Բրիտանիան և Ճապոնիան: Վերջինը պատժամիջոցներ է սահմանել նաև 19 ռուսաստանցու և 43 ռուսական կազմակերպության նկատմամբ։