12 ոստիկան Է զոհվել, 7 մարդ վիրավորվել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ քաղաքի ոստիկանության բաժնի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադել» խմբավորումը, որն ավելի վաղ ահաբեկչական գործողություններ է իրականացրել իրանա-պակիստանյան սահմանին, ինչպես նաև հարձակումներ Իսլամական Հանրապետության սահմանապահ ծառայության զինծառայողների վրա: