Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նեպալի արտաքին գործերի նախարար Նարայան Պրակաշ Սաուդի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն ընդգծել են տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և առևտրատնտեսական կապերի խորացումը:
Հանդիպման օրակարգում են եղել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է միջազգային հարթակներում, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին առնչվող օրակարգային հարցերում կողմերի միջև համագործակցության փորձը:
Հայաստանի և Նեպալի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության կարևորությունը: