Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ընդունել է ԵՏՀ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արզիբեկ Օրոզբեկովիչ Կոժոշևին։ Նախագահը ողջունելով հյուրերին՝ կարևորել է համագործակցության և օրենսդրությունների ներդաշնակեցման համապատասխան միջոցների իրականացման հաջորդականության սահմանման միջոցառումների ծրագրի («Ճանապարհային քարտեզ») իրականացմանն ուղղված փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները։
ԵՏՀ նախարար Արզիբեկ Կոժոշևը բարձր գնահատելով էներգետիկայի ոլորտում հանձնաժողովի կողմից ցուցաբերած ակտիվությունն ու կառուցողական մոտեցումները՝ հանձնաժողովի անդամներ Արա Նռանյանին, Կամո Սարգսյանին, հանձնաժողովի աշխատակիցներ Մարիամ Մոմջյանին և Զարուհի Ստեփանյանին շնորհել է շնորհակալագրեր՝ եվրասիական ինտեգրման զարգացման գործում ակտիվ համագործակցության, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման մասնակցության հարցում ունեցած ներդրման համար։
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահն անդրադարձել է ինքնավար արևային կայանների ներդրման գծով հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքներին, որի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն 2024 թ․ նախատեսվող ԵՏՀ հանդիպումներին ներկայացնել հանձնաժողովի լավագույն փորձը։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։