Վաշինգտոնը ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերակատարումը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Մեթյու Միլլերը շեշտել է՝ «խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները աջակցում է կողմերի միջև ուղիղ բանակցություններին, որոնց նպատակն է հասնել խաղաղության»:
Տարածաշրջանային և միջազգային այլ լուրերի մանրամասները՝ տեսաշարում: