Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք:
Մասնավորապես՝ խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և կաշառակերության՝ 5-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության ու հոգեկան ներգործության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սեքսուալ բույթի բռնի գործողությունների, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, ՁՊՎ-ից, քրեակատարողական հիմնարկից, դատարանից փախուստի, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, ալիմենտ վճարելուց խուսափելու և ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, ավազակության և պետական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: