Վարչապետը Մատենադարանում մասնակցել է 15-րդ դարի Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը, շնորհավորել ձեռագիր մատյանի տուն վերադարձի առիթով: Եվրոպական աճուրդում հայտնված Ավետարանը Հայաստան է հասել կառավարության աջակցությամբ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ եկող տարվա բյուջեում միջոցներ են նախատեսված այսպիսի ձեռքբերումների համար, նաև պետությունը զգալի գումար է ուղղում մշակութային հուշարձանների պահպանությանը:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: