ԵՄ-ն արտակարգ գագաթնաժողով կանցկացնի 2024 թվականի սկզբին՝ համաձայնեցնելու Ուկրաինային մինչև 2027 թվականը 50 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«26 երկիր աջակցել է ծրագրին, սակայն 26-ը բավարար չեն որոշում կայացնելու համար, ուստի մենք կանցկացնենք հատուկ գագաթնաժողով 27 երկրի մասնակցությամբ՝ համաձայնեցնելու այս առաջարկը»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօրվա գագաթնաժողովում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օգտվել է վետոյի իրավունքից՝ խափանելով դժվարությամբ ձեռք բերված կոնսենսուսը։ Նա հայտարարել է, որ Հունգարիան մտադիր չէ աջակցել Ուկրաինային ԵՄ բյուջեից ֆինանսական օգնության տրամադրմանը։