ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ, նախարար Արզիբեկ Կոժոշևին։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից:
Նախարարը ողջունել է Կոժոշևին և կարևորել ստեղծված հնարավորությունը՝ կուտակված մի շարք հարցեր քննարկելու համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր։
Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտի քաղաքականության զարգացման, 2024-2026 թթ. տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզին» գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկային վերաբերող մի շարք հարցեր։
Քննարկվել է նաև 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր։