Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Ուրուգվայում է: Նա հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի, Սենատի նախագահի հետ, այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի և Նուբարյան վարժարան: Պետական այրերի հետ հանդիպումներում կարևոր է համարվել առաջիկայում Ուրուգվայում Հայաստանի դեսպանության բացումը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: