Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել գյուղատնտեսության սուբսիդավորման ծրագրերի վերաբերյալ վերջերս ավարտված զեկույցի արդյունքները և քննարկել շարունակական վերլուծական աշխատանքների շրջանակը:
Կողմերը քննարկել են «Մրցունակ և կլիմայի նկատմամբ դիմակայուն գյուղատնտեսություն» (CACRA) ծրագիրը:
Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի զարգացման՝ ՀՀ կառավարության տեսլականին ու ոլորտում իրականացվող պետական օժանդակության գործիքակազմին, ոլորտում արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, հողային բարեփոխումների իրականացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և մի շարք այլ հարցերի: