Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, ԵՄ պատվիրակության, ԵՄ հանձնաժողովի ավիացիայի ոլորտը կառավարող կառույցի (DG Move) և ԵՄ թռիչքների անվտանգության կազմակերպության (EASA) միջև՝ ամփոփելու վերջին 2 տարիների ընթացքում իրականացված ծրագիրը։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ամփոփվել է Հայաստանում գրանցված օդանավ շահագործողների՝ ԵՄ օդային անվտանգության ցուցակում գտնվելու հարցը: Քննարկման արդյունքում արձանագրվել է զգալի առաջընթաց՝ տվյալ ցանկից դուրս գալու ուղղությամբ։
Քննարկվել են նաև ապագա համագործակցության ուղղությունները և նոր ծրագրերը: