Դեկտեմբերի 13-ին` ժամը 23:12-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1,5 խմ): Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։