Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀԱՊԿ և ԱՊՀ գագաթնաժողովներին Հայաստանի վարչապետի բացակայությանը:
Նրա խոսքով՝ դա կապված է Հայաստանում ընթացող որոշ գործընթացների հետ, և ոչ թե այդ ինտեգրացիոն կառույցներում աշխատելու ցանկության կամ դրա բացակայության հետ:
«Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելը: Այնուամենայնիվ, դա այդ պետության որոշելիքն է»,- նշել է Պուտինը: Նրա խոսքով՝ Հայաստանում Ղարաբաղի հետ կապված ոչ հասարակ գործընթացներ են տեղի ունենում, այդ թվում՝ ներքաղաքական, և Մոսկվան դա հասկանում է: