Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի կարծիքով` քաղաքում կառավարման ճգնաժամ է «Քաղաքացիական պայմանագրի» և «Բալասանյան դաշինք»-ի միջև կոալիցիոն հուշագրի լուծարումից հետո: Ավագանիում ընդգրկված խմբակցությունները նիստից հետո անդրադարձել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` կոալիցիոն կառավարումից դուրս գալուն և դրան հաջորդած հայտարարություններին:
Մանրամասները` Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում: