Հայաստանը գնահատում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ պաշտոնական Տալլինի աջակցությունը, Էստոնիայի արտգործնախարարի հետ ասուլիսում ընդգծել է Արարատ Միրզոյանը: Աշխատանքային այցով Երևանում գտնվող Էստոնիայի գործընկերոջ հետ մեր երկրի արտգործնախարարը նույնպես քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերությունը, կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության ընդլայնումը, նաև առաքելությանը Էստոնիայի մասնակցությունը։ Այցի շրջանակում պաշտոնապես բացվել է Էստոնիայի փախստականների խորհրդի երևանյան գրասենյակը, որն աջակցում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին, իրականացնում կենսապայմանների ապահովման և տնտեսական վերականգնման երկարաժամկետ ծրագրեր:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: