Դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Զիմբաբվեի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ֆելիքս Տապիվա Մհոնային։
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը ողջունել է Մհոնային և գնահատել Զիմբաբվեի պատվիրակության մասնակցությունը այսօրվա միջոցառմանը։
Կողմերը հետաքրքրություն են հայտնել ճանապարհաշինության և երկաթուղային ենթակառուցվածքի շինարարության և արդիականացման ոլորտում փորձի փոխանակման հարցում։
Սանոսյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են երկկողմանիորեն հետաքրքիր լինել երկու երկրների համար։
Նախարարը ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ծրագիրը, երկաթուղային ցանցի առկա վիճակը, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Մհոնան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հանդիպման համար և հույս հայտնել շարունակել քննարկումները Համաժողովի օրակարգով նախատեսված այլ հանդիպումների ընթացքում ևս։