Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խորհրդարանում 2024 թ. բյուջեի քննարկումների ընթացքում հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:
«Այժմ կարևոր հնարավորության դուռ է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման համար։ Հայաստանը նույնպես պետք է գործի այս գիտակցմամբ: Մեր անկեղծ ցանկությունն է, որ Հայաստանը համագործակցության կեցվածք դրսևորի նախևառաջ իր հարևանների և ոչ թե ուրիշների հետ»,- ասել է Գյուլերը։